Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան

30.10.2015, 15:40
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը, հաղորդեցին խորհրդարանի մամուլի գրասենյակից:
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը, հաղորդեցին խորհրդարանի մամուլի գրասենյակից:

«Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ
Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնակցելու է Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը:
Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան: -0-