Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Մաքսային միություն Հայաստանի մտնելուն մոտ կես տարի կպահանջվի. Շուվալով

24.12.2013, 19:12
Մաքսային միություն Հայաստանի մտնելուն մոտ կես տարի կպահանջվի։ Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հենց այդքան էլ կտևի Հայաստանի ինստիտուտների` Մաքսային միությանը համապատասխանելու պատրաստվածության ստուգումը։ «Դա մոտավորապես կես տարի կտևի», – ընդգծել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։
Մաքսային միություն Հայաստանի մտնելուն մոտ կես տարի կպահանջվի. Շուվալով
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Մաքսային միություն Հայաստանի մտնելուն մոտ կես տարի կպահանջվի։ Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հենց այդքան էլ կտևի Հայաստանի ինստիտուտների` Մաքսային միությանը համապատասխանելու պատրաստվածության ստուգումը։ «Դա մոտավորապես կես տարի կտևի», – ընդգծել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։–0–