Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Լուկաշենկո. պետք չէ մեղադրել Բելառուսին, որ զենք է վաճառում Ադրբեջանին

14.12.2018, 16:53
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ մեղադրել Բելառուսին, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին:
Լուկաշենկո. պետք չէ մեղադրել Բելառուսին, որ զենք է վաճառում Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք չէ մեղադրել Բելառուսին, որ նա զենք է վաճառում Ադրբեջանին, հայտնում է БЕЛТА-ն:

Նա պարզաբանել է նաև, որ «Պոլոնեզ» հրթիռային համալիրի փորձարկմանը Բելառուս է հրավիրել և′ հայերին, և′ ադրբեջանցիներին, և′ ռուսներին: Նրանք հնարավորություն են ունեցել համոզվել, որ դա իսկապես գերճշգրիտ զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք: Իսկ մենք պետք է վերադարձնենք վարկը, որը վերցրել ենք այդ նպատակով: Եվ այդ ժամանակ ասացի, որ կվաճառեմ ադրբեջանցիներին: Հայերին նույնպես առաջարկել եմ նմանատիպ համալիր: Հայերը հրաժարվեցին` ասելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդերը», որը ցուցադրել են շքերթի ժամանակ», - ասել է Լուկաշենկոն:

Ըստ նրա, ադրբեջանցիների խնդրանքվ մինչև շքերթը նրանց համար պատրաստվել է համալիրը:

«Գուցե իմ մեղքն այն է, որ ես փորձել եմ հասցնել պատրաստել այդ համալիրը մինչև շքերթի անցկացումը: Բայց չէ՞ որ ես առաջարկել եմ նաև հայերին, և նրանք ասել են` պետք չէ», - նշել է Լուկաշենկոն:

Միաժամանակ նա հայտնել է, որ անկախ ամեն ինչից` լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին:-0-