Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Խորհրդարանը դե–ֆակտո լուծարված է, մնում է դե–յուրե լուծարել. ՀՀ վարչապետ

08.10.2018, 13:25
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում Խորհրդարանը դե–ֆակտո լուծարված է, մնում է դե–յուրե լուծարել։
Խորհրդարանը դե–ֆակտո լուծարված է, մնում է դե–յուրե լուծարել. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում Խորհրդարանը դե–ֆակտո լուծարված է, մնում է դե–յուրե լուծարել։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, արդյո՞ք, խորհրդարանը խոչընդոտում է կառավարության աշխատանքին` Փաշինյանը նշեց, որ խորհրդարանը չի կարող խոչընդոտել, որովհետև խորհրդարանը դե–ֆակտո լուծարված է, մնում է դե–յուրե լուծարել։

«Մեզ կնոպկա սեղմող խորհրդարան պետք չի»,– նշեց ՀՀ վարչապետը։

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։–0–