Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՐԱՏԱՊ. Վիգեն Սարգսյանը հրաժական է տվել

08.05.2018, 20:59
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը քիչ առաջ հրաժարական տվեց:
ՀՐԱՏԱՊ. Վիգեն Սարգսյանը հրաժական է տվել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը քիչ առաջ հրաժարական տվեց, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը», - նշվում է Վիգեն Սարգսյանի ուղերձում։–0–