Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի ուղղությամբ. կրակը շարունակվում է

29.12.2016, 11:00
ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի ուղղությամբ. կրակը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

Ինչպես Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։

«Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ–ն լիովին վերահսկում է իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները», – հայտնում է Հովհաննիսյանը։–0–