Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հակառակորդն այս գիշեր անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ

05.05.2016, 11:19
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում։
Հակառակորդն այս գիշեր անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–