Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հակառակորդը վերսկսել է գնդակոծություններն Արցախի հետ շփման գծում

26.05.2016, 12:14
Մայիսի 26-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրկին խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Հակառակորդը վերսկսել է գնդակոծություններն Արցախի հետ շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 26-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրկին խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար և հրաձգային զինատեսակներ և АГС-17 նռնականետեր»,- հայտնել են գերատեսչությունից։

Պաշտպանության բանակի առաջավոր ջոկատները զերծ են մնացել պատասխան կրակից և շարունակում են վստահ տանել մարտական հերթապահությունը։ --0--