Հայտնի է, ով կգալխավորի «Ելք» խմբակցությունը
11.09.2018,
11:09
Այսօր հրավիրված ԱԺ «Ելք» խմբակցության նիստում, ի վերջո, որոշվելու է խմբակցության նոր ղեկավարի հարցը:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր հրավիրված ԱԺ «Ելք» խմբակցության նիստում, ի վերջո, որոշվելու է խմբակցության նոր ղեկավարի հարցը, որի պաշտոնը թափուր էր մնացել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Խմբակցության անդամներ Արամ Սարգսյանը և էդմոն Մարուքյանը ցանկացել են այդ պաշտոնում տեսնել Սասուն Միքայելյանին, սակայն նա հրաժարվել է առաջարկից։ «Ընտրությունը կանգնել է ՔՊ անդամ Լենա Նազարյանի վրա, ով էլ այսօր կընտրվի «Ելք» խմբակցության նոր ղեկավար», – գրում է թերթը։–0–