Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայտնի է Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման ժամկետը և վայրը

25.03.2019, 17:50
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մարտի 29-ին Ավստրիայի նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի Հայասըանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Հայտնի է Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման ժամկետը և վայրը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումը կարող է կայանա մարտի 29-ին Վիեննայում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍը` հղում անելով սեփական աղբյուրների վրա:

«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարող են հանդիպել մարտի 29-ին Վիեննայում` հաշվի առնելով, որ երկուսն էլ այդ ժամանակ գտնվելու են Ավստրիայի մայրաքաղաքում», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մարտի 29-ին Ավստրիայի նախագահն առանձին հանդիպումներ կանցկացնի Հայասըանի և Ադրբեջանի նախագահների հետ:-0-