Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

07.10.2019, 17:15
Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-