Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
0

«Ելք» խմբակցության նոր ղեկավարի հարցը դեռ չի քննարկվել. Մարուքյան

25.05.2018, 15:32
«Ելք» խմբակցության նոր ղեկավարի հարցը դեռ չի քննարկվել, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ելք» խմբակցության նոր ղեկավարի հարցը դեռ չի քննարկվել. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ելք» խմբակցության նոր ղեկավարի հարցը դեռ չի քննարկվել, այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «վեճը» խմբակցության ղեկավարի պաշտոնի համար, որը թափուր է մնացել Նիկոլ Փաշինյանի` վարչապետ նշանակվելուց հետո, ընթանում է Էդմոն Մարուքյանի ու Լենա Նազարյանի միջև:

«Արամ Սարգսանը` «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն կասակցության նախագահ, չի կարող մասնակցել հիմա մեր նիստերին: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք որոշում ընդունել: Ինչպես գիտեք, «Ելք» խմբակցությունում բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսի միջոցով, և մինչև այժմ ոչ մի խնդիր չի եղել», - ասաց նա ուրբաթ խորհրդարանում կայացած ճեպազրույցում։

Ըստ Մարուքյանի, խմբակցության ղեկավարի պաշտոնն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է ու ծանր աշխատանք:

«Հիմնական մարտահրավերները մեզ սպասում եմ Ազգային ժողովում, և մենք որոշում կընդունենք ղեկավարի հարցի շուրջ: Ժամանակին այդ պաշտոնին հավակնում էին ես ու Նիկոլ Փաշինյանը, հիմա իմ թեկնածությունը կրկին դիտարկվում է», - ասաց պատգամավորը` նշելով, որ կան նաև այլ թեկնածություններ, և ինքը նորմալ է վերաբերում Լենա Նազարյանի թեկնածությանը:

Միաժամանակ նշվեց, որ հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտության դեպքում կփոխվի նաև խմբակցության քարտուղարը (Գևորգ Գորգիսյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից – խմ.):

Ընդհանուր առմամբ, պատգամավորը նշեց, որ խմբակցության ղեկավարի ընտրության հարցն աննշան է ընդհանուր քաղաքական գործընթացների համատեքստում:-0-