Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Դավիթ Տոնոյանը դեսպան Կասպրշիկին իր մտահոգություններն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ

03.05.2019, 15:31
Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:
Դավիթ Տոնոյանը դեսպան Կասպրշիկին իր մտահոգություններն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:

Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:-0-