Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երբեք չի կապել COP29-ի հետ

16.10.2024, 10:02
ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երբեք չի կապել Ադրբեջանում կայանալիք COP29-ի հետ. Միլլեր
Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երբեք չի կապել COP29-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն երբեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի կապել Ադրբեջանում կայանալիք COP-ի հետ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք ուզում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը տեսնել մի քանի ամիս առաջ և ձգտում էինք խաղաղության համաձայնագրի՝ի վերջո հուսալով, որ կհասնենք դրան։ Բայց դա կախված է երկու կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։