Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պուտինը Փաշինյանին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

08.10.2024, 15:14
Պուտինը Փաշինյանին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին  
Պուտինը Փաշինյանին հրավիրել է մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է Կազանում BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Նիկոլ Վովաևիչ, սպասում եմ ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին։ Հուսով եմ, որ դա կլինի և օգտակար, և հետաքրքիր»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը, ծրագրված է «շատ շփումներ» անցկացնել։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։

«Շատ շնորհակալ եմ»,- նշել է նա։