Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արդարադատության նախարար է նշանակվել

19.06.2019, 15:24
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հրաժարական է տվել:
Արդարադատության նախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, համապատասխան հրամանագիրը Սարգսյանը ստորագրել է 2019թ.–ի հունիսի 19–ին։

Ավելի վաղ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հրաժարական է տվել, իսկ հունիսի 12-ին Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան որոշումը:-0-