Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կհանդիպի Փաշինյանի հետ

24.10.2018, 15:15
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգությանհարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի շրջանակում կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կհանդիպի Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգությանհարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի շրջանակում կհանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Բոլթոնը կժամանի Հայաստան վաղը։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, այդ թվում` արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ», – ասաց նա։

Նաղդալյանը նշեց նաև, որ սա ամենաբարձր մակարդակի այցն է լինելու վերջին տասնամյակների ընթացքում։

Անցած շաբաթ Հայասան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ջորջ Քենթը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայ–ամերիկյան հարաբերությունները կթևակոխեն զարգացման նոր փուլ։

Հոկտեմբերի 22–ին Հայաստան է ժամանել նաև ԱՄՆ նախագահի կիբերանվտանգության գծով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին։–0–