Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱՄՆ նախագահի խորհրդականը ներկայացրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մանրամասները

25.01.2019, 12:17
Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։
ԱՄՆ նախագահի խորհրդականը ներկայացրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։

«Նախօրեին զանգահարել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ, ինչպես նաև ողջունել հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ապահովելու Հայաստանի ապագայի բարգավաճմանը»,- գրել է Բոլթոնը:-0-