Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Աջակցում ենք կողմերի միջև դեպի կայուն, արժանապատիվ խաղաղությանն ուղղված աշխատանքին. Միլլեր

31.10.2024, 21:34
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը. Միլլեր
Աջակցում ենք կողմերի միջև դեպի կայուն, արժանապատիվ խաղաղությանն ուղղված աշխատանքին. Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը։

X-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, թե սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։

«Մենք աջակցում ենք երկու կողմերի միջև դեպի կայուն, արժանապատիվ խաղաղությանն ուղղված աշխատանքին՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա։