Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ադրբեջանի ԱԳՆ–ն «սև ցուցակում» կներառի Ֆրանկոֆոնիայի մամուլի միության երեք լրագրողների

18.10.2018, 14:42
Ադրբեջանի ԱԳՆ–ն մտադիր է իր «սև ցուցակում» ներառել Ֆրանկոֆոնիայի միջազգային մամուլի միության երեք լրագրողների, ովքեր այցելել են Արցախ, հայտնում է ՏԱՍՍը։
Ադրբեջանի ԱԳՆ–ն «սև ցուցակում» կներառի Ֆրանկոֆոնիայի մամուլի միության երեք լրագրողների

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԱԳՆ–ն մտադիր է իր «սև ցուցակում» ներառել Ֆրանկոֆոնիայի միջազգային մամուլի միության երեք լրագրողների, ովքեր այցելել են Արցախ, հայտնում է ՏԱՍՍը։

Հաղորդման մեջ նշվում է, թե հայկական կողմն ավելի վաղ կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային մամուլի միության վարչության մի քանի անդամների անօրինական այցը Ղարաբաղ։

«Լրագրողական էթիկան և օբյեկտիվության սկզբունքը խախտող այդ անօրինական այցին մասնակցած մասնակցած Ժան Քուշները, Ֆրանսուա Դոսթը և Հադիջա Ռիդուան ներառվել են անցանկալի անձանց ցանկում», – հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։–0–