Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի, օպերատիվ կապ. Փաշինյան

18.10.2018, 18:27
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի, օպերատիվ կապ», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի, օպերատիվ կապ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի, օպերատիվ կապ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի, օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի` ինձ», – նշեց նա` հավելելով, որ հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղ– Ադրբեջան շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է, և «դա ինչ–որ առումով Դուշանբեի համաձայնությունների արդյունքն է»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հրադադարի խախտման դեպքում անմիջապես օպերատիվ կապ է հաստատվում` Փաշինյանը նշեց. «Այնպես չի, որ ամեն դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին մեկնել էր Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն օպերատիվ կապ հաստատելու շուրջ։–0–