Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ԶԼՄ–ները հայտնում են, թե ովքեր կարող են զբաղեցնել ՀՀ փոխվարչապետների պաշտոնները

09.05.2018, 12:00
Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը հակված է պահել Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետի պաշտոնում։
ԶԼՄ–ները հայտնում են, թե ովքեր կարող են զբաղեցնել ՀՀ փոխվարչապետների պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը հակված է պահել Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետի պաշտոնում, գրում է «Հրապարակը»։

Նիկոլ Փաշինյանը մյուս փոխվարչապետ տեսնում է Արարատ Միրզոյանին։

Օրաթերթի հաղորդմամբ, Փաշինյանը մտադիր է լուծարել առաջին փոխվարչապետի պաշտոնը, բայց դրա համար կառավարության մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա։

«Ապագա կառավարությունում, անշուշտ, տեղեր կունենան և′ ԲՀԿ-ն, և′ ՀՅԴ-ն։ Գագիկ Ծառուկյանը կարող է անգամ 4 պորտֆել տնօրինել», – նշում են հոդվածի հեղինակները։–0–