Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԶԼՄ-ները հայտնում են ոստիկանապետի պաշտոնում սկանդալային թեկնածուի նշանակման մասին

15.01.2019, 12:40
ԶԼՄ-ները հայտնում են ՀՀ ոստիկանապետի պաշտոնում սկանդալային թեկնածուի նշանակման մասին:
ԶԼՄ-ները հայտնում են ոստիկանապետի պաշտոնում սկանդալային թեկնածուի նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ ան­դամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ, գրում է «Ժամանակ» օրաթերթը:

«Հիշեցնենք, որ Նա­րեկ Բաբայանը Կապանի քաղա­քապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր: Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբա­յանը, նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող», - գրում է թերթը: 

Մեր տե­ղեկություններով՝ փոփոխու­թյունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվե­լու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի փոխարեն: 

Պողոսյա­նը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: «Ես ձեզ շատ հարգում եմ, ընդու­նում եմ, բայց նման ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, անդրադառնալ:  Ես մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու եմ Սյունիքի մարզում, խնդրում եմ՝ ինձ նման հարցեր մի տվեք»,- ասաց Պողոսյանը:

«Մեր հստակեցնող հարցին՝ նման առաջարկ ստացե՞լ եք, Պողոսյանը մի պահ լռեց, ապա նորից պնդեց, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում», - գրում է թերթը:-0-