Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

02.11.2018, 16:46
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, նշվում է ուրբաթ կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

«Հայկական կողմի նախաձեռնած կարգի համաձայն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին ժամկետից շուտ հետ կանչելու ընթացակարգն ավարտված է», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը փոխանցվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին։–0–