Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանն ու Մոսկվան քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

15.06.2016, 12:38
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը նախօրեին Մոսկվայում հանդիպել է  ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ։
Երևանն ու Մոսկվան քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը նախօրեին Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–