Վիեննայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
29.03.2019,
14:20
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հանդիպումը անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ըստ րակարգի, հանդիպումը կտևի 2 ժամ:
Հիշեցնենք, որ հախօրեին Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:-0-