Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Վարդան Հարությունյանն ազատվել է ՊԵԿ–ի նախագահի պաշտոնից, նշանակվել է նրա իրավահաջորդը

17.05.2018, 12:01
Վարդան Հարությունյանն ազատվել է ՊԵԿ–ի նախագահի պաշտոնից։
Վարդան Հարությունյանն ազատվել է ՊԵԿ–ի նախագահի պաշտոնից, նշանակվել է նրա իրավահաջորդը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Վարդան Հարությունյանն ազատվել է ՊԵԿ–ի նախագահի պաշտոնից։ 

Այս հարցը ներառվել է օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում։

«Երեկոյան մենք հանդիպել ենք Հարությունյանի հետ, և նա հայտարարել է ՊԵԿ–ի նախագահի լիազորությունները վայր դնելու իր մտադրության մասին։ Մենք եկել ենք փոխհամաձայնության», – ասաց Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Հարությունյանին և կառավարության անդամներին ներկայացրեց ՊԵԿ–ի նոր նախագահին` ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին։

Հարցը ներկայացնում էր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։–0–