Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Թուրքիան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը».Հունաստանի պաշտպանության նախարար

16.12.2015, 20:46
Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը», Երևանում հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը։
Թուրքիան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը».Հունաստանի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը», Երևանում իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը։

«Թուրքիայում իրականացվում է նավթի, զենքի, թմրանյութերի, մարդկանց անօրինական առևտուր և տեղափոխություն։ Անօրինական ճանապարհով ստացված ողջ գումարը ծախսվում է ահաբեկչությանն աջակցելու համար։ Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը»», – հայտարարել է Կամմենոսը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

Նրա խոսքով` Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային և ջրային սահմանները։

«Եթե Թուրքիան ցանկանում է համապատասխանել միջազգային նորմերին, ապա պետք է դադարեցնի նման գործողությունները», – ընդգծեց նախարարը։–0–