Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Թրամփի օգնականը և Ադրբեջանի նախագահը քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը

25.10.2018, 14:37
Միացյալ Նահանգները չափազանց կարևորում են Հարավային Կոկասի տարածաշրջանը ռազմավարական տեսանկյունից։
Թրամփի օգնականը և Ադրբեջանի նախագահը քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միացյալ Նահանգները չափազանց կարևորում են Հարավային Կոկասի տարածաշրջանը ռազմավարական տեսանկյունից։ Այդ մասին «Ամերիկայի ձայնը» հեռուստառադիոընկերության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով չորեքշաբթի այցելել է Ադրբեջան, հայտնում է ՏԱՍՍը։

«Մենք չափազանց կարևոր ենք համարում Հարավային Կովկասը Միացյալ Նախանգների համար ռազմավարական տեսանկյունից։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի մասին է, որը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի միաժամանակ և Ռուսաստանի, և Իրանի հետ», – ասել է նա։

Ըստ Բոլթոնի, այցի շրջանակում նա, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց ազդեցությունը Ադրբեջանի վրա։

«Մենք մտադիր ենք ավելի ակտիվ իրականացնել այդ պատժամիջոցների քաղաքականությունը, ավելի ակտիվ, քան մինչև Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը։ Մենք սպասում ենք նոր պատժամիջոցների, սակայն չենք ուզում դրա արդյունքում վնաս հասցնել մեր ընկերներին Ադրբեջանում», – նշել է ԱՄՆ նախագահի օգնականը։

Նա վստահություն է հայտնել, որ կգտնվի տարբերակ, որն ընդունելի կլինի երկու կողմի համար և որը հնարավորություն կտա հասնել երկու նպատակի` վնաս չհասցնել Ադրբեջանին, սակայն միաժամանակ առավելագույն ճնշում կիրառել Իրանի նկատմամբ։

Բոլթոնը նշել է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Կարծում ենք, որ արդյունքի ձեռքբերումը, որը կգոհացնի հակամարտության երկու կողմերին (Ադրբեջանը և Հայաստանը), շատ կարևոր է` հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը», – նշեց նա։

Նա չի բացառել նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները, որպեսզի դադարեցնի Ազատության աջակցության ակտի 907 լրացման ազդեցությունը, որը սահմանափակում է ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանին օգնության ցուցաբերումը պետական մակարդակով, ինչպես դա անում էին նրա նախորդրները։

«Այդ դրույթը հաստատվել է Կոնգրեսի կողմից։ Իշխանության գործադիր մարմինը պարտադիր չէ, որ հետևի նույն քաղաքական ուղուն և, ըստ մեր Սահմանադրության, հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Շատ դեպքերում տարբեր նախագահներ դադարեցրել են այդ դրույթի ազդեցությունը, որպեսզի գնումներ իրականացնեն, և մենք անընդատ դիտարկում ենք այդ հնարավորությունը, որպեսզի որոշենք` պարդադիր է դա, թե ոչ», – ասաց նա։

Լրացումն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1992 թ.–ին և արգելում էր օգնության տրամադրումը Բաքվին ամերիկյան վարչակազմի կողմից` Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտության պատճառով։ Երկար տարիներ ադրբեջանական դիվանագիտությունը փործում է կասեցնել այդ լրացումը։ -0-