Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Տոնոյան. Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը` Արցախի սուվերեն որոշման խնդիրն է

20.09.2019, 14:26
Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի վերադարձնելու հնարավորությունը` Արցախի սուվերեն որոշման խնդիրն է:
Տոնոյան. Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձը` Արցախի սուվերեն որոշման խնդիրն է

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի վերադարձնելու հնարավորությունը` Արցախի սուվերեն որոշման խնդիրն է: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ Բաքում պատրաստ է փոխանակել իրենց մոտ գտնվող ՀՀ քաղաքացիներ` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը քննարկում է ադրբեջանական կողմի առաջարկը:

«Նախօրեին հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ինձ փոխանցել են Ադրբեջանի պաշտոնական առաջարկը: Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք», - ասաց Տոնոյանը:

Պատասխանելով հարցին, թե փոխել է, արդյո ՞ ք, հայկական կողմն իր դիրքորոշումը Ադրբեջանին երկու դիվերսանտների վերադարձնելու հարցի շուրջ, նախարարը նշեց, որ ճիշտ չի համարում դիտարկել ՀՀ քաղաքացիների վերադարձման հարցը փոխանցման տեսանկյունից:

«Մենք սկզբունքորեն դեմ չէնք ՀՀ քաղաքացիների վերադարձին իրենց տները և աջակցելու ենք այդ գործընթացին։ Սակայն մենք դիտարկում գերիների վերադարձը փոխանակման տեսանկյունից: Դա բացառապես հումանիտար ակցիա է: Եվ ես էական տարբերություն եմ տեսնում ՀՀ քաղաքացիների և Ադրբեջանի այն քաղաքացիների միջև, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում: Աշխատում եմ այն հարցի շուրջ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան», - ասաց նա` չբացառելով, որ փոխանակումը կարող է տեղի ունենալ:-0-