Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Տաջիկստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

30.06.2016, 20:45
Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը։
Տաջիկստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի ՀՀ նախագահը։ 

«Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–