Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Սամվել Կարապետյանի ներառումը «կրեմլյան ցուցակում» կարող է ազդել Հայաստանի վրա

08.02.2018, 13:25
Ինչպես կարող է ամերիկյան ընկերությունը համագործակցել մի մարդու հետ, ով հայտնվել է պատժամիջոցների տակ:
Սամվել Կարապետյանի ներառումը «կրեմլյան ցուցակում» կարող է ազդել Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին «Դեբետ հիդրո» ՍՊԸ-ն և ամերիկայն The Robbins Company-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը վերաբերում էր Շնող ՀԷԿ-ի կառուցմանը, հայտնում է «Ժամանակ» օրաթերթը:

Թունելներ կառուցելու մեծ փորձ ունեցող ամերիկյան ընկերությունը տրամադրելու էր հորատման սարք և ապահովելու էր դրա շահագործումը: Այս ծրագիրն ընդհանուր արժենալու էր 150-190 մլն դոլար:

Սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով` ծրագրի իրականացումը վտանգված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականության պատճառով:

«Շնող ՀԷԿ-ի կառուցումը իրականացնելու էր «Տաշիր խմբի» նախագահ Սամվել Կարապետյանը, իսկ նա ԱՄՆ-ի հրապարակած «կրեմլյան ցուցակի» մեջ է: Ինչպես կարող է ամերիկյան ընկերությունը համագործակցել մի մարդու հետ, ով հայտնվել է պատժամիջոցների տակ», – գրում է թերթը։-0-