Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Սամվել Ալեքսանյանը հեռացավ ՀՀԿ խմբակցությունից. ՀՀԿ–ն զրկվեցին ԱԺ մեծամասնությունից

06.06.2018, 13:30
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից։
Սամվել Ալեքսանյանը հեռացավ ՀՀԿ խմբակցությունից. ՀՀԿ–ն զրկվեցին ԱԺ մեծամասնությունից

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից։

Այս մասին նա լրագրողներին հայտարարեց այսօր ԱԺ–ում։

Միաժամանակ Ալեքսանյանը մտադիր չէ հրաժարվել իր պատգամավորական մանդատից։

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին են հայտարարել խոշոր ձեռներեցներ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ և Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Ջավախք» միության ղեկավար Շիրակ Թորոսյանը։

Հաշվի առնելով այս ամենը` ՀՀԿ խմբակցության կազմում 58 պատգամավորից մնաց 52 պատգամավոր։ Այսպիսով, խմբակցությունը զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից։ Նշենք, որ խորհրդարանում կա 105 պատգամավոր։–0–