Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան

11.10.2016, 16:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու համար, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման հարցերը», - նշվում է հաղորդագրության մեջ:

2015 թ.-ի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդունված որոշումներին համապատասխան` առանձնահատուկ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին:

Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: -0-