Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՌԴ ԱԳՆ–ն ափսոսանք է հայտնել ՆԱՏՕ–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ

03.08.2018, 19:59
ՌԴ ԱԳՆ–ն ափսոսանք է հայտնել ՆԱՏՕ–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ–ն ափսոսանք է հայտնել ՆԱՏՕ–ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ–ի զորավարժություններին տարբեր պատրվակներով ներգրավվել են Վրաստանի հարևան երկրները։ 

«Մենք չենք կարող համաձայնվել այն հայտարարությունների հետ, այդ թվում` Վրաստանի ՊՆ–ի, որ այդ զորավարժություններն ուղղված են Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն աջակցելուն։ Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է, այլ ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը», – ասել է նա ուրբաթ ճեպազրույցի ընթացքում։ 

Զախարովայի խոսքով, ակնհայտ է, որ այդ զորավարժությունների իրական խնդիրն ուժային ճնշման պրոյեկցումն է, առաջին հերթին, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի վրա։ 

«Իրական հետևանքներն են ռազմատենչ տրամադրություններին աջակցելն ու լարվածության անխուսափելի ավելացումը», – հայտարարել է Զախարովան։

Հայաստանը մասնակցում է օգոստոսի 1–ին մեկնարկած Noble Partner 2018 («Վեհանձն գործընկեր 2018») ՆԱՏՕ անդամ երկրների և գործընկերների զորավարժություններին, որոնց մասնակցում են ավելի քան 3 հազար զինծառայողներ 13 երկրներից։ Noble Partner առաջին զորավարժությունները կազմակերպվել են Վրաստանում 2015թ.–ին։–0–