Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ ԱԳՆ–ն անընդունելի է համարում Ռուսաստանի հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրականությունն Ադրբեջանում

11.01.2019, 16:43
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրականությունն Ադրբեջանում։
ՌԴ ԱԳՆ–ն անընդունելի է համարում Ռուսաստանի հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրականությունն Ադրբեջանում
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ ճեպազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի հայազգի քաղաքացիների նկատմամբ խտրականությունն Ադրբեջանում։

«Տեսել եմ մեծ թվով հաղորդագրություններ, այդ թվում` սոցիալական ցանցերում։ Տոների ընթացքում նույնպես եղել են միջադեպեր, նախկինում նույնպես արձանագրել ենք։ Մշտապես բարձրացրել ենք այդ հարցն ադրբեջանական կողմին, ասել ենք, որ նմանատիպ դեպքերը, ցավոք, վատ և սխալ ավանդույթ են դառնում»,– ասել է նա։

Զախարովան նշել է, որ, վիճակագրության համաձայն, նախորդ տարի արձանագրվել է ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան մուտք գործելու առնվազն 16 մերժման դեպք` էթնիկ հատկանիշով։
«Միաժամանակ, ռուս քաղաքացիները երկարատև ժամանակ մնացել են օդանավակայանում, այնուհետև բռնի կերպով արտաքսվել երկրից առանց պատճառ իմանալու։ Նշված փաստերը, մեր տեսանկյունից, Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են»,– ասել է Զախարովան։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն բազմիցս հրավիրել է Ադրբեջանի ուշադրությունն այսպիսի իրավիճակի` անընդունելի լինելու վրա։

«Մենք պահանջել ենք դադարեցնել այդ պրակտիկան` և մարդկանց պահելը, և արտաքսելը։ Այն անհամադրելի է երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ։ Ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումները, որ իրավիճակը կուղղվի։ Եվ լիահույս ենք, որ այդպես էլ կլինի»,– ասել է Զախարովան։ -0-