Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պուտինն ու Օլանդը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

01.07.2016, 13:04
Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին ներկայացրել է հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։
Պուտինն ու Օլանդը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են շարունակել համատեղ ու ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին ներկայացրել է հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։

Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ և համատեղ աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 16–ին Վիեննաում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները։ Հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ –0–