Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

19.04.2018, 10:24
Այս առավոտյան ցուցարարներն արգելափակել էին կառավարության շենքերի մուտքերը։ Մեծ թվով ոստիկաններ էլ բացեցին արգելքն ու հետ մղեցին ակցիայի մասնակիցներին։
Փաշինյանը կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը։

Այս առավոտյան ցուցարարներն արգելափակել էին կառավարության շենքերի մուտքերը։ Մեծ թվով ոստիկաններ էլ բացեցին արգելքն ու հետ մղեցին ակցիայի մասնակիցներին։

«Կոչ եմ անում ձեզ վայր դնել վահաններն ու մահակները, և դա կլինի մեր հաղթանակը։ Դուք պետք է հայտարարեք, որ պատրաստ եք անցնել ընդդիմության կողմը»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև կոչ արեց նախարարությունների աշխատակիցներին սկսել «թավշյա» հեղափոխությանն ու ընդդիմությանը սատարելու ստորագրահավաք։–0–