Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Փաշինյանն ՀՀ առաջին նախագահի հետ արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր է քննարկել

17.07.2018, 16:03
Կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը։
Փաշինյանն ՀՀ առաջին նախագահի հետ արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, նշվում է կառավարության Facebook-յան պաշտոնական էջում։

«Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–