Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Փաշինյանի դաշինքը կաջակցի ԲՀԿ թեկնածուին ԱԺ փոխնախագահի պաշտոնում

14.01.2019, 16:01
«Իմ քայլը» դաշինքը կաջակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:
Փաշինյանի դաշինքը կաջակցի ԲՀԿ թեկնածուին ԱԺ փոխնախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. «Իմ քայլը» դաշինքը կաջակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Քննարկումների արդյունքում մեր խմբակցութունը որոշում է ընդունել` սատարել այն քաղաքական ուժի թեկնածուին, որը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Լավ կլիներ, եթե ընդդիմությունը միասնական թեկնածու առաջադրեր», - ասաց Մակունցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց իր հերթին, որ այս որոշումը պայմանավորված չէ, այսպես կոչված, «գրպանային» ընդդիմություն ստեղծելու ցանկությամբ:

Ըստ Միրզոյանի, իրենք իրավունք չունեն գնալ ժողովուրդի ցանկության դեմ, այդ իսկ պատճառով կաջակցեն երկրորդ քաղաքական ուժի թեկնածուին:-0-