Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովի հարցերը

14.05.2018, 13:00
Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին:

«Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-