Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Նաիրա Զոհրաբյան. այս կառավարությունը սպառել է իրեն

15.11.2017, 11:17
«Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը։
Նաիրա Զոհրաբյան. այս կառավարությունը սպառել է իրեն

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը, գրում է «Ժամանակը»։

Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է:
Թերթի հաղորդմամբ, «Առինջ մոլի» առևտրականները բողոքում են, որ հարկային տեսչության աշխատակիցները համատարած ստուգումներ են իրականացնում «Առինջ մոլի» տարածքում, տուգանում են առևտրականներին, խուզարկում են նրանց ավտոմեքենաներն ու նույնիսկ պայուսակները` չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու համար։

«Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, եւ կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ», –  նշում են հոդվածի հեղինակները։

Կառավարության գործունեության ընդհանրական գնահատականը տվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այս կառավարությունը սպառել է իրեն», – նշել է նա։–0–