Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ–ԵՄ համաձայնագրին

19.07.2018, 10:56
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ–ԵՄ համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Այս մասին Twitter–ի միկրոբլոգում հայտնել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը։ 

«Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հաստատել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համաձայնագիրն` այդ կերպ պայմաններ ստեղծելով վավերացման գործընթացն ավարտելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 11–ին վավերացրած համաձայնագիրը մասամբ ուժի մեջ է մտել 2018 թ.–ի հունիսի 1–ից։ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։–0–