Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կոստանյան. Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել

27.04.2018, 19:17
«Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել», – հայտարարել է Գևորգ Կոստանյանը։
Կոստանյան. Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, ուրբաթ լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

«Իշխանափոխություն տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. ցանկացած մարդ, որ գոնե մի անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը կհասկանա` ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման ձևի երկրում իշխանափոխությունը ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն», – հայտարարել է Կոստանյանը «Ազատություն» ռ/կ–ին։

Նա նաև նշել է, որ վարչապետի կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող երբեք դիտվել իշխանափոխություն։

«Իշխանություն կորցնելը քաղաքական ուժի կողմից ենթադրում է պառլամետնական մեծամասնության փոփոխություն։ Քանի պառլամետնական մեծամասնությունը չի փոխվել երկրում, խորհրդարանական տիպի երկրում իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է», – ասել է Կոստանյանը։–0–