Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

12.01.2018, 15:38
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին, «Նովոստի Արմենիա» գործակալությանը այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:

Նրա խոսքով, վարչապետն ավելի վաղ արդեն հայտնել է նախատեսվող այցի մասին: Արդեն հաջորդ շաբաթ, նրանից հետո, երբ կհստակեցվեն այցելության օրերը, պաշտոնապես կհայտարարվի ուղևորության մասին:

Արարատյանը նշեց, որ Կարեն կարապետյանը ստացել է ֆորումին մասնակցելու հրավեր: Վերջին տարիներին Հայաստանը չէր մասնակցում Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովին։

Համաշխարահին տնտեսաքկան ֆորումը` Շվեյցարիայի Կոլոնի քաղաքում հիմնադրված ոչ պետական հիմնադրամ։ Առավել հայտնի է «Դավոսի ամենամյա ֆորում» անվանումով։ Ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են, այդ թվում առողջապահական և շրջակա միջավայրի: Ֆորումը հիմնադրել է ազգությամբ գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին՝ Ժնևի համալսարանում: -0-