Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների. Փաշինյան

27.07.2018, 20:35
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։
Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։ 

«Խնդիրն այն է, որ Հայաստանը չի փակել Թուրքիայի հետ սահմանը։ Այլ Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը։ Մեր կողմից սահմանը միշտ բաց է եղել։ Թուրքիան պետք է որոշում կայացնի սահմանի բացման մասին։ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների», – ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, Հայաստանը ներգրավված է տարածաշրջանային գործընթացների մեջ, հատկապես` կապված Իրանի հետ։ 

«Մենք պատրաստ ենք լինել կառուցողական, որպեսզի տարածաշրջանը դառնա ավելի անվտանգ, խաղաղ և բարգավաճող», – ավելացրել է ՀՀ վարչապետը։–0–