Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը

27.08.2019, 15:27
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցելու համար:
Հայաստանը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-