Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի պետական համակարգում անգործություն է տիրում

16.09.2016, 12:09
Հայաստանի ողջ  պետական համակարգի կյանքը «կանգնել» է:
Հայաստանի պետական համակարգում անգործություն է տիրում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ողջ պետական համակարգի կյանքը «կանգնել» է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Պարբերականը նշում է, որ քանի որ Հայաստանի պետական գերատեսչությունների և հատկապես նախարարությունների գործունեության մասին հանրությունը տեղեկանում է այդ մարմինների լրատվական բաժինների մատուցած հաղորդագրություններից, ապա նորությունների բացակայությունը նշանակում է, որ այդ գերատեսչությունում պարզապես «օր են գլորում»:

«Հատկապես սեպտեմբերի 8-ից հետո, երբ կառավարության բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ, պարզվեց, որ նախարարությունների մի զգալի մասի մոտ կյանքը «կանգնել» է, և նրանք ուղղակի օր են մաշեցնում», – նշվում է հաղորդագրության մեջ։ -0-