Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի նախագահը ժամանել է Մոսկվա

14.03.2017, 15:29
Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի նախագահը ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, երեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:

Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: 

«Այցի շրջանակում նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-