Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել

09.02.2017, 12:33
Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել հրաժարականի դիմում։
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել, հինգշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։

«Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել հրաժարականի դիմում», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով, ՎՊ–ի նախագահին տրամադրվում է 15 օրյա ժամկետ իր դիմումը հետ վերցնելու համար, ինչից հետո հրաժարականն ավտոմատ կերպով ընդունվում է։

Զաքարյանը զբաղեցրել է ՎՊ–ի նախագահի պաշտոնը 2007 թ.–ից։

Այս տարվա հունվարին նա գլխավորել է «Ծառուկյան» դաշինքի շտաբը։–0–